Եվս մեկ գեղեցիկ կազմակերպված միջոցառում՝ այս անգամ նորաբաց «Դանթե» ռեստորանում, որը, հավատացեք, ամենաէսթետիկն է, նորաոճը ու «արվեստոտը»։
Այս միջոցառումը նվիրված էր առողջ ապրելակերպին ու գեղեցիկ կազմվածքի պահպանմանը, ինչը միշտ արդի է մեր կյանքում։
Միջոցառմանն իր խորհուրդներով մեզ հետ կիսվեց մարզիչ, սննդաբան՝ Լիլիթ Ղալեչյանը, և մենք սովորեցինք՝
ճիշտ հաշվարկել մեր իդեալական քաշը,
իմացանք բալանսավորված ափսե կազմելու գաղտնիքները։
Լիլիթը նշեց, որ կարևոր է ոչ միայն ճիշտ սնվելը, այլ նաև առօրյա խնամքի և մաքրության ընթացքում մաքուր բաղադրությամբ պրոդուկտներ օգտագործելը։
Հատուկ շնորհակալություն մեր միջոցառման գործընկերներին՝ Jasmine Home ,Panna Cotta Bakery,Mikayeli Shoes,Ahmad Tea,Pinkstuff Armenia,Monshop,Bob Raw Chocolate,Lazzorro Jewelry House ընկերությունները։